Ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայքեր են կոտրել․ Սամվել Մարտիրոսյան

Գիշերը ադրբեջանցիները 200-ից ավելի հայկական կայք են կոտրել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Փորձագետը նշել է, որ ի թիվս այլ կայքերի՝ կոտրել են Արցախի ֆինանսների նախարարության, Գյումրու  համայնքապետարանի, Հարավկովկասյան երկաթուղու կայքերը։