Ադրբեջանցի պատգամավորը բախում է հրահրում ռուս խաղաղապահների հետ
Ադրբեջանցի պատգամավոր Ջեյհուն Մամեդովը բախում է հրահրում ռուս խաղաղապահների հետ: Ելույթ ունենալով Ադրբեջանի խորհրդարանի նիստում՝ Մամեդովը հայտարարել է հետևյալը. «Եթե միջազգային իրավունքի համաձայն, Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության տարածքը Ադրբեջանի տարածքն է, ապա եկել է ժամանակը, որ ադրբեջանական պետական կառույցները իրենց վերահսկողության տակ վերցնեն այդ տարածքը»:
Հաշվի առնելով, որ Ադրբեջանում բռնապետություն է տիրում, և «ժողովրդի ընտրյալներն» ասում է միայն այն, ինչ ուզում են լսել իշխանությունները, ասվածը կարելի է ուղղակի պատվեր համարել։