Ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են Հայաստանի սահմանը հատած զինվորի լուսանկարները

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Տեղ գյուղի հատվածում հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողի լուսանկարները:

«Ռուսլան Փանահովը Լաչինի շրջանի տարածքում ծառայողական դիրքերի միջև տեղաշարժվելիս անբարենպաստ եղանակային պայմաններում տեղափոխվել է Հայաստանի Տեղի շրջան։ Փանահովն Ադրբեջանի Շամկիրի շրջանից է, զինծառայության է անցել 2023-ի հուլիսին»,- նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, ով զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով։

Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է: