Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ. ԱՀ ՊՆ

Հուլիսի 23-ին, ժամը 10:00-ից 12:50 ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը, ընդհատումներով կրակ է բացել Սարուշեն գյուղի տարածքում աշխատող կոմբայնի ուղղությամբ՝ կիրառելով հրաձգային զենք ու 60 մմ ականանետ։

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմից կորուստներ չկան։ 

Խախտումների վերաբերյալ տեղեկացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։