Ադրբեջանական ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հոկտեմբերի 12-ին ժամը 00:20-ին տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: