Ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունները, թե Արցախի բնակիչը հանդիպել է «էկոակտիվիստների» հետ, իրականությանը չի համապատասխանում. ԱԱԾ

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից, նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում, դեպքի հանգամանքների վերաբերյալ քիչ անց Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հանդես կգա հայտարարությամբ։