Ադրբեջանական կողմը կրակել է Խնածախում գարնանացան անող գյուղացիների ուղղությամբ. Գյուղապետ

Ադրբեջանական կողմը երեկ կրակ է բացել Սյունիքի մարզի Խնածախ գյուղում գարնանացան իրականացնող գյուղացիների ուղղությամբ, News.am-ին ասել է Խնածախի վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

Խնածախի վարչական ղեկավարը ևս դեպքի պահին եղել է դաշտում․ գյուղատնտեսական աշխատանքները շարունակել չեն կարողացել։

«Ես և ընկերս նույնպես այնտեղ ենք եղել: Վնասներ չենք կրել: Չեն թողնում վարած հողը ցանենք, պարբերաբար կրակում են: Առաջին տարին է, որ նման խնդիր է առաջանում»,- պատմել է գյուղապետը: