Ադրբեջանական կողմը հայտարարել է, թե ԿԽՄԿ ներկայացուցիչները գերեվարված հայ գործիչներին են այցելել

Հոկտեմբերին ԿԽՄԿ  աշխատակիցներն այցելել են Ադրբեջանում պահվող գերեվարված  այն հայերին, ում մասին Կարմիր խաչին տեղեկություններ տրամադրել է ադրբեջանական կողմը։ Այդ մասին գրել է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով  ԿԽՄԿ Ադրբեջանի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովային։

Նշվում է, թե  գերեվարված անձանց հետ տեղի են ունեցել առանձին ​​հանդիպումներ, պայմաններ են ստեղծվել նրանց կողմից ընտանիքների հետ կապ հաստատելու համար։

Նշենք, որ Ադրբեջանի իրավապահ մարմինները գերեվարել են Արցախի Հանրապետության նախագահներին՝ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, նախկին պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանին, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, գեներալներ Լևոն Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին։