Ադրբեջանական կողմը նախատեսված բանակցություններին չի ներկայացել

Ադրբեջանական կողմը նախատեսված բանակցություններին չի ներկայացել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի պաշտպանության նախարարությունից: 


«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր, մայիսի 19-ին, ժամը 14։00-ին պետք է շարունակվեին ադրբեջանական ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին իրականացված սադրանքի հետևանքով ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման շուրջ բանակցությունները։ Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել»,-ասված է հաղորդագրության մեջ: