ԱԱ 2022-ի բացման խաղում Էկվադորը հաղթեց Կատարին

Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության բացման խաղում Էկվադորի հավաքականը 2։0 հաշվով հաղթեց մրցաշարն ընդունող երկրի՝ Կատարի հավաքականին։

 Armsport.am-ի փոխանցմամբ,  հանդիպման 3-րդ րոպեին էկվադորցիների ավագ Էններ Վալենսիան դարձավ գոլի հեղինակ, բայց VAR-ի միջամտությունից հետո գոլը չեղարկվեց։

Այնուամենայնիվ, Վալենսիան 15-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։