1․Փոխվե՞լ է թատրոնը։ Փոխվե՞լ են թատրոնի պահանջները, թե՞ դա միայն
ձևի տիրույթում տեղի ունեցող երևույթ է։
-Թատրոնը միշտ է փոխվում,անկախ
հանգամանքներից և բնական է,որ փոխվում են նաև պահանջները:
2․Այսօր շատ բան է մատուցվում մոդեռնիստական արվեստի անվան տակ։
Ինչպե՞ս տարբերել արվեստը չարվեստից, ըստ քեզ, կա՞ բանաձեւ։
-Թատրոնը ճաշակի հարց է․ նայած,թե ում
ինչն է դուր գալիս... չես կարող պարտադրել մարդուն, որ սիրի այդ ոճը կամ չսիրի..․ Այ, թատրոնի մասին
իմացությունը կամ մոտեցումը, վերաբերմունքը դա արդեն երկար խոսակցություն է։
3․Կա՞ կերպար, որն այդպես էլ անհաս մնաց...
-Ոչ
4․Երբ երկիրը ցավի մեջ է, ի՞նչ գործառույթ պետք է ստանձնի թատրոնը։
Պետք է ակտիվ լինի և էլ ավելի
հետաքրքիր դառնա
5․Ստեղծագործական ի՞նչ նորություններ ունես եւ ի՞նչ է դեռ սպասվում
հանդիսատեսին։
-Նորությունները շատ են,բայց
դեռ շուտ է այդ մասին խոսելը
6․Ե՞րբ ես երջանիկ լինում։
-Չգիտեմ.. երևի երբ որ լինում
եմ..
7․Ո՞րն է հայի իսկական երգը։
-Հիշողությունը
չկորցնելը․․․
Զրուցեց Արմինե Բոյաջյանը