7 հարց. Հակոբ Դեմիրճյան

1. Ի՞նչ է թատրոնը քեզ, համար

-Առաջին հերթին' երկրորդ տուն, որտեղ օրվա մեծ մասն եմ անցկացնում ։

Երկրորդ' Ժամանակի մեքենա, երբ կարողանում ես տեղափոխվել տարբեր դարաշրջաններ և ապրել քո կերտած կերպարներով.... 


2. Վանաձորի հանդիսատեսն ունի արդյո՞ք միայն իրեն բնորոշ առանձնահատկություններ։ Որո՞նք են դրանք։ Որպես դերասան ինչպե՞ս ես հաշվի նստում այդ առանձնահատկությունների հետ։ 

-Շատ կիրթ հանդիսատես ունենք, նաև պահանջկոտ... Եւ որպես դերասան ամեն անգամ նոր ներկայացում հանձնելիս ինձ համար կարևոր է հանդիսատեսի արձագանքը, բայց անկեղծ հանդիսատեսը երեխաներն են, և երբ կարողանում ես նրանց գոհացնել, ուրեմն.... 


3. Արվեստը բոլոր ոլորտներում անընդհատ փոխում է իր գոյության ձեւը։ Այսօր ի՞նչ փուլում է, ըստ քեզ, այս շնչող օրգանիզմը։ 

-Այս տարի մեր թատրոնը նշում է իր 90֊ամյակը ... 

Երբ նայում ենք խաղացանկին, պարզ է դառնում, որ մեր օրերում շատ է փոխվել պիեսի ասելիքը, ներկայացման մոտեցումը, ձևը...

Իմ կարծիքով, ժամանակի թելադրանքն է' համարյա դատարկ բեմ, քիչ տեքստ։ Հիմնականը ՝ դերասանի մարմնի պլաստիկան է, խոսքի կուլտուրան... 


4. Ի՞նչ զգացողություններ ունես'

երբ բացվում է վարագույրը

երբ փակվում է վարագույրը։

-Ամեն անգամ վարագույրը բացվելիս մեծ հուզմունք եմ ապրում, լարվածություն, բայց շատ կարճ է դա տևում... Բացվելուն պես- վերջ...մոռանում ես ամեն բան,և սկսվում է հրաշքը...

Փակվելուն պես "լիքը դատարկություն", մի քիչ էլ' ափսոսանք...


5. Դու քեզ համարու՞մ ես քո ճիշտ տեղում։

-Կարծում եմ, այո... դատելով հանդիսատեսի ջերմ վերաբերմունքից, արձագանքից։ 

Սա մի գործ է, որը պահանջում է նվիրում, քրտնաջան աշխատանք...

Պետք է միշտ նշաձողը բարձր պահել, ձգտել ավելիին... 


6. Ե՞րբ ես երջանիկ լինում։

-Երբ տղաս ժպտում է... 👶


7. Ո՞րն է հայի իսկական երգը։

- Հայի իսկական երգը Շարլ Ազնավուրի "Քեզ համար Հայաստան" երգն է, որը կուզենայի լիներ Հայաստանի հիմնը...