7 հարց. Դանիել Մելքոնյան

1. Շոստակովիչն ասում էր, որ երաժշտության շնորհիվ դու կարող ես քո մեջ նոր ուժեր հայտնաբերել։ Այս տեսակետն արդյո՞ք իրականություն է քո կյանքում եւ եթե այո, ապա քեզ համար ի՞նչ նոր բան ես հայտնաբերել ներաշխարհումդ հենց երաժշտության շնորհիվ։ 

- Լիովին կիսում եմ այդ տեսակետը, քանի որ ինքս ինձ վրա զգացել եմ երաժշտության ազդեցությունը մտքերիս, ապրելակերպիս և էմոցիոնալ դաշտիս վրա( եթե կարելի է այդպես ասել):

Երաժշտության շնորհիվ բազմիցս հաղթահարել եմ շատ էմոցիոնալ ծանր իրավիճակներ, որոնք շատ են հանդիպում մեր առօրյա կյանքում:


2.Հաղթանակի համար տաղա՞նդ, աշխատասիրությու՞ն, թե՞ հաջողակ լինելու բախտավորություն։

-Ճիշտն ասած, հաջողակ լինելու բախտավորությանը այդքան էլ չեմ հավատում, այն էլ երբ խոսքը վերաբերում է հաղթանակի հասնելուն..

Տաղանդը, իրոք, մեծ դեր է խաղում երաժշտի կյանքում, բայց միայն տաղանդով առաջնորդվող երաժիշտները 90% դեպքերում չեն հասնում գրեթե ոչ մի հաջողության.. Այնպես որ, աշխատասիրությունն ինձ համար իր հերթին մնում է հաղթանակի հասնելու ամենագլխավոր գործոնը:

3. Տուրգենևն ասում էր, որ երաժշտությունը գեղեցիկ հնչյունների մեջ մարմնավորված միտքն է։ Յուրաքանչյուր մեղեդի նախ եւ առաջ մի՞տք է, թե՞ զգացմունք։

-Իմ կարծիքով, ցանկացած մեղեդի առաջին հերթին արտացոլում է հեղինակի կյանքի անցած տարբեր ուղիները, ինչպես նաև այն բազմազան մտքերը և զգացմունքները, որոնք նա ունեցել է իր կյանքի ընթացքում։ Այնպես որ, կարծում եմ' միտքը և զգացմունքը գրեթե հավասարաչափ ներկա են ցանկացած ստեղծագործական ընթացքի ժամանակ: 

4. Ինչպիսի՞ երաժշտություն է պետք ստեղծել կամ մատուցել, որպեսզի այն միեւնույն ժամանակ լինի եւ ճաշակով, եւ պահանջված։

-Անկախ նրանից, թե որքան երաժշտությունը կլինի պահանջված որևէ ոճի մեջ, կարծում եմ' առաջին հերթին այն պետք է լինի ի սրտե և անկեղծ:

Մարդկանց ճաշակները միշտ տարբեր են, այդ իսկ պատճառով չեմ կարող ասել, թե ում համար որ երաժշտությունն է համարվում ճաշակով, իսկ որը' ոչ:

Պահանջված երաժտություն գրելը նույնպես ուղղորդվում է մարդկանց ճաշակային բազմազանությամբ։ Եւ, իհարկե, մեր օրերում ցանկացած երաժշտական ոճ կարիք ունի <promotion>-ի, այսինքն տվյալ ոճը պետք է տարածում գտնի և հասանելի լինի ոչ միայն հայկական ունկնդրի, այլ նաև արտասահմանյան լսարանի համար... 

Մեր օրերում այս խնդիրը, ցավոք, շատ լուրջ խոչընդոտ է հանդիսանում բոլոր հայ երաժիշտների համար: 

5. Ինչու՞ հենց շեփոր

-Երբ դեռ 6 տարեկան էի, մեծ հետքրքրություն ունեի փողային գործիքների հանդեպ, քանի որ եղբայրս այդ ժամանակ արդեն նվագում եր սաքսոֆոն: Մի օր, երբ տատիկիս տանն էի, և տանը կար մի շեփոր, որը դրված էր պահարանի վերևի մասում, ես խնդրեցի տատիկին, որպեսզի տա ինձ այդ շեփորը, և ես միանգամից կարողացա ձայն արտաբերել այդ գործիքից, ինչը լսելով տատիկս միանգամից պատմեց այդ մասին ծնողներիս, և այդպես որոշվեց, որ ես շեփոր եմ նվագելու:

6. Ե՞րբ ես երջանիկ լինում։

 -Երբ շրջապատված ես քո սիրելի մարդկանցով և զբաղվում ես քո սիրած գործով:

7. Ո՞րն է հայի իսկական երգը

- ... 


Զրուցեց Արմինե Բոյաջյանը