60-ից ավելի երեխաներ, ովքեր չեն կարողանում վերադառնալ իրենց տները, Սուրբծննդյան նվերներ են ստացել
Շատերը չէին ցանկացել տոնել Ամանորը: Ու թեև երեխաների հիմնական ցանկությունն ընտանիքներին վերամիավորվելն է, այնուամենայնիվ երեխաները մնում են երեխաներ, գրում է Sputnik Արմենիա-ն:
«Տաշիր» հիմնադրամի նվիրերները լավ ժամանց կապահովեն նրանց համար և կօգնեն ստեղծագործաբար զարգանալ։
11 ամսական Տիգրան Օհանյանը, օրինակ, արդեն ունի իր առաջին մանկասայլակը: Իսկ թավջութակի մասին երազող 11-ամյա Լիյա Ապրեսյանն այն ստացել է Ֆրանսիայից ժամանած դիրիժոր Կամիլ Չալաևից։
Երեխաների տխրությունը ցրելու համար (մի խումբն այժմ Երևանում է, մյուսը՝ Գորիսում), նրանց համար կազմակերպվում են էքսկուրսիաներ, տարբեր շոուներ, բաց և վարպետության դասեր։