28 հնագույն դամբարաններ են հայտնաբերվել Չինաստանում

Չինացի հնագետները հայտնաբերել են 28 դամբարաններ, որտեղ հուղարկավորվել են արիստոկրատ ընտանիքի անդամներ, հայտնաբերվել են նաև նրանց ծառաների և կենդանիների թաղման վայրերը, դամբարանները թվագրվում են Շան դինաստիայի ժամանակներին՝ մ․թ․ա XVI-XI դարեր։ Դամբարանները հայտնաբերվել են Չինաստանի Անյան շրջանի Հենան բնակավայրում։ Այդ մասին հայտնել է Xinhua գործակալությունը՝ հղում անելով Անյանի մշակույթի և հնագիտության ինստիտուտին։

«Առաջին անգամ են նման դամբարաններ հայտնաբերվել հնագույն Յին քաղաքի ավերակներից դուրս։ Այս բացահայտման շնորհիվ նոր, արժեքավոր տեղեկություններ ենք ստացել Շան դինաստիայի ավանդույթները և այդ դարաշրջանի հասարակարգը ուսումնասիրելու համար»,- նշել են ինստիտուտից։

Շան դինաստիան  ժամանակակից Չինաստանի տարածքում կառավարել է մ․թ․ա․ երկրորդ հազարամյակում, այդ դինաստիայի մշակույթում գերակշռում էր  մահացած նախնիների պաշտամունքը։