10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարում Լևոն Արոնյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը

Սենթ Լուիսում ավարտվել է «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ շախմատի շրջանային մրցաշարը՝ 10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակել է 5 միավոր և զբաղեցրել 4-րդ հորիզոնականը:

1-ին տեղն զբաղեցրել է Յան Նեպոմնյաշչին՝ 5.5 միավոր, 2-րդ տեղը՝ Ալիռեզա Ֆիրուզջան՝ 5.5 միավոր, 3-րդ տեղը՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավը՝ 5.5 միավոր։

Այժմ ընթանում է կայծակնային շախմատի մրցաշարը, որը կավարտվի վաղը։