Վերաքննիչ դատարանը Գրիգորի Խաչատուրովին կալանավորե...
17:21   16/03/2023
Վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել բավարարել 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ Գրիգորի Խաչատուրուվի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու՝ դատախազության միջնորդությունը:Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժել էր Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը:Գրիգորի Խաչատուրովին մեղադրանք են ներկայացրել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի գործի շրջանակներում։ Տեսնել ավելին
Սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայողին ինքնասպ...
15:59   16/03/2023
2023թ․ մարտի 11-ին՝ ժամը 13։15-ի սահմաններում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի սահմանապահ ուղեկալներից մեկի մշտական տեղակայման վայրում հայտնաբերվել է նույն ուղեկալի սահմանապահ վերակարգում ծառայություն իրականացնող, պարտադիր ժամկետային զինծառայող Արտուշ Գևորգյանի դին՝ մահացու հրազենային վիրավորումով։Ըստ ստացված հաղորդման՝ տվյալ պահին ուղեկալում և նրա մատույցներում այլ զինված զինծառայողներ չեն եղել։Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչ Տեսնել ավելին
Դասալքության համար հետախուզվողը հայտնաբերվել է օդա...
11:31   16/03/2023
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և Աշտարակի բաժին են տեղափոխել 29-ամյա Վարդան Հ.-ին, որը 2022 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով:Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:Խափանման միջոցը՝ կալանք: Տեսնել ավելին
Բռնապետ նախագահ Ալիևն իրականում ճնշումների չի ենթա...
11:16   16/03/2023
Անվանի գիտնական, ցեղասպանագետ Դիրկ Ռոդզանտը խմբագրական հոդված է հրապարակել նիդերլանդական ամենահեղինակավոր թերթերից մեկում, որտեղ անդրադարձել է Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը՝ կապ տեսնելով 1915 թ.-ի հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության և 1932-1933 թ.-ին Խորհրդային միության կողմից Ստալինի օրոք Ուկրաինացիներին սովին մատնելու հետ:Գիտնականը գրում է, որ այս օրինակները սերտորեն կապված են Լեռնային Ղարաբաղ-Արցախում տիրող իրավիճակի հետ, որը համապատասխանում է լեհ-հրեա իրավաբան Տեսնել ավելին
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է...
09:39   16/03/2023
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։«Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն, Գորիս քաղաքում մառախուղ է:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեսնել ավելին
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ...
10:58   15/03/2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 15-ին ժամը 00:10-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Տեսնել ավելին
Սպասվում է անձրև, քամու ուժգնացում...
08:06   15/03/2023
Մարտի 15-ի, 18-ի և 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-ի և 18-ի ցերեկն առանձին շրջաններում, 16-17-ը, 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև:Քամին՝ հարավարևելյան` 2-4 մ/վ արագությամբ, մարտի 14-15-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ:Մարտի 16-ի ցերեկն օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:Մարտի 15-ին, 18-ին, 19-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-ին, 17-ի գիշերը և առավոտյան, 19-ի ցերեկը սպասվում է անձրև: Տեսնել ավելին
Կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել ...
08:05   15/03/2023
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վաչագան Գասպարյան» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրության արտադրամասում և հայտնաբերել իրավական ակտերով սահմանված նորմերի մի շարք խախտումներ (Լոռու մարզ, Մեծավան համայնք):Մասնավորապես՝- արտադրական շինությունն ապահովված չի եղել մեխանիկական օդափոխության միջոցներով, սանհանգույցով,- արտադրամասի հատակի մակերևույթը եղել է քայքայված, պատերի մակերևույթները՝ անհարթ, առաստաղը, խոնավության խտացման պատճ Տեսնել ավելին
Եթե Ալիևը չի ցանկանում դառնալ միջազգային ագրեսոր, ...
17:09   14/03/2023
Ստեղծված իրավիճակում, երբ Ադրբեջանը, չնայած միջազգային դատարանի որոշմանը, շարունակում է Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, ԵՄ-ն պետք է ուժեղացնի Ադրբեջանի վրա ճնշումը։Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավար, Rasmussen Global միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ Անդերս Ֆոգ Ռասմուսենը։ «ԵՄ-ն Ադրբեջանի հետ համաձայնության է եկել էներգետիկայի ոլորտում, և հենց դա կարելի է օգտագործել որպես կրիտիկական հարթակ հարցի քննարկման համար։ Գուցե նախագահ Իլ Տեսնել ավելին
Պահանջում ենք ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդն...
07:05   14/03/2023
Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների տարածած համատեղ հայտարարության մեջ։«Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկայ Տեսնել ավելին
Հրազդանում պարեկը կրակել է կացինը ձեռքին մոտեցող ե...
08:42   13/03/2023
Այսօր ենթադրյալ հանցագործին վնասազերծելու ժամանակ կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում։Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 00։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Հրազդան քաղաքի թաղամասերից մեկի բնակիչ 18-ամյա Հասմիկ Բ․-ն և հայտնել, որ անհայտ անձինք մուտք են գործել իրենց տուն։«Ահազանգողը հայտնել է, որ իրենց տանը կից անասնագոմում  մարդ կա, ով, հավանաբար, գոմ է մտել գողություն անելու նպատակով։ Ոստիկանության աշխատակիցները մոտեն Տեսնել ավելին
Սահմանվել են դպրոցների սովորողների գնահատման չափան...
08:33   13/03/2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով սահմանվել են պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների գնահատման չափանիշները:Գնահատման չափանիշների ներդրումն իրականացվելու է հետևյալ ժամանակացույցով՝1) 2023-2024 ուստարի՝ Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններում.2) 2023-2024 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 2,5,7,10-րդ դասարաններում.3) 2024-2025 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 3,6,8,11-րդ դասարաններում.4) 2025-2026 ուստարի՝ ՀՀ բոլոր դպրոցների 1,4,9,12-րդ Տեսնել ավելին
Կրակոցներ Երևանում․ կա վիրավոր...
10:12   12/03/2023
Մարտի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։Ժամը 19:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Հասրաթյան փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ պարզվել է, որ կրակոցները հնչել են Հասրաթյան 8 շենքի տարածքում, որտեղից մեկ հոգի շտապօգնության բժիշկների կողմից տեղափոխվել է հիվանդանոց։Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկնե Տեսնել ավելին
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյան...
10:09   12/03/2023
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա այդ մասին լուրը հայտնել է սոցցանցում։«Հարգելի Հայրենակիցներ, այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել... Ծիծաղելի հոդվածով...», - գրել է Պետրոսյանը: Տեսնել ավելին
Փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց...
10:05   12/03/2023
Փոխքաղաքապետ, Արսեն Թորոսյանի նախկին տեղակալ Գևորգ Սիմոնյանը կալանավորվեց։Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։Դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը՝ բավարարելով վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը։Հիշեցնենք, որ  ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի փոխքաղաքապետ Գ. Սիմոնյանը, 2020-2022թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի Տեսնել ավելին